Ամերիկացի գիտնականները մշակել են գենային թերապիայի մեթոդ, որը թույլ է տալիս ավելացնել կյանքի տևողությունը: Այն ուղղված է տարիքային բոլոր հիվանդությունների համալիր բուժմանը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Proceedings of the National Academy of Sciences ամսագրում:
Ծերացմանը զուգընթաց մարդու մոտ ի հայտ են գալիս, այսպես ասած, տարիքային հիվանդություններ՝ սրտային և երիկամային անբավարարություն, շաքարախտ, ճարպակալում:
Ավանդական բուժման թերապիան շեշտը դնում է առանձին հիվանդությունների վրա՝ անտեսելով դրանց փոխկապակցված լինելու հանգամանքը: Արդյունքում հիվանդն ընդունում է մի քանի դեղամիջոց, որն էլ մեծացնում է բացասական ազդեցությունների ռիսկը: Գիտնականները պարզել են, որ գենային թերապիայի միջոցով հնարավոր է լավացնել տարեցների ընդհանուր առողջական վիճակը: