ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հրապարակել է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի գործով առաջին վկայությունները: Այս մասին առաջինը խոսել են Հայաստանում և Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչն ու Միացյալ Նահանգների գործող պետքարտուղարի նախկին խորհրդական Մայքլ ՄքՔինլին:
Յովանովիչը հայտնել է, որ Թրամփն իր փաստաբան Ջուլիանիի ձեռքով փորձել է Ուկրաինայի իշխանությանը ստիպել գործ հարուցել Բայդեն կրտսերի դեմ: Ըստ նախկին դեսպանի՝ վարկաբեկող տեղեկությունների դիմաց Թրամփը պաշտոնական Կիևին ռազմական ու ֆինանսական օժանդակություն է խոստացել:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքում է բոլոր մեղադրանքները: