ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը ներկա է գտնվել ‹‹Հայ մայրեր›› հասարակական կազմակերպության նախաձեռնած ամենամյա բարեգործական գալա-ընթրիքին։
Միջոցառմանը հասարակական կազմակերպության նախագահ Նարինե Մանուկյանը
հաշվետվություն է ներկայացրել 1 տարվա ընթացքում կատարված աշխատանքի և նոր ծրագրերի վերաբերյալ։
‹‹Հայ մայրեր›› հասարակական կազմակերպության ուշադրության կենտրոնում են մանկական գլխուղեղային կաթված ունեցող երեխաները։ Կազմակերպությունն իր գործունեության 7 տարիների ընթացքում աջակցել է հաշմանդամություն ունեցող հարյուրավոր երեխաների և նրանց ընտանիքներին տրամադրելով անվճար վերականգնողական բուժում ու հատուկ օրթոպեդիկ պարագաներ՝ բարելավել երեխաների ու մայրերի կյանքի որակը: