Միացյալ Նահանգները Սիրիայի Դեր Զորում սկսել է 2 նոր ռազմաբազայի կառուցումը: Ավելի վաղ ԱՄՆ իշխանությունները հայտարարել էին, որ մտադիր են մեծացնել ռազմական ներկայությունը Սիրիայի նավթային շրջաններում, որից հետո ամերիկյան կողմը սկսել է մեծացնել ռազմական կառույցների քանակն այս նահանգում:
Մամուլի հաղորդմամբ՝ ամերիկացի զինվորականները պատրաստվում են նոր ռազմաբազան ստեղծել 113-րդ բրիգադի և Սուր բնակավայրի շրջակայքում: Նշված տարածքներում գործում է մեծաքանակ շինարարական տեխնիկա, այնտեղ են ուղարկվել 250-ից 300 լրացուցիչ զինծառայող:
Չնայած Սիրիայում Թուրքիայի ռազմագործողություններից հետո ամերիկյան ներկայությունը Սիրիայում համեմատաբար կրճատվել է, հոկտեմբերի 28-ին Սիրիա է ուղարկվել 170 միավոր տեխնիկա:
Սա դարձել է վերջին ժամանակների ամենախոշոր ամերիկյան ռազմական տեխնիկայի ու անձնակազմի տեղափոխությունն Իրաքից Սիրիա: