«ԱՄՆ-ը պաշտոնապես տեղեկացրեց ՄԱԿ-ին կլիմայի վերաբերյալ Փարիզյան պայմանագրից դուրս գալու մասին»,- հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն։ Նա նշել է, որ նախագահ Թրամփը համաձայնագրից դուրս գալու որոշումը կայացրել է «անարդար տնտեսական բեռի» պատճառով, որն ընկել է Միացյալ Նահանգների վրա։ Պաշտոնապես ԱՄՆ-ն կդադարի պայմանագրի անդամ լինել ՄԱԿ-ին տեղեկացնելուց մեկ տարի հետո։
Փարիզյան պայմանագիրն ընդունվել է 2015 թվականի դեկտեմբերի 12-ին, իսկ ուժի մեջ է մտել 2016-ի նոյեմբերի 4-ին։ Այն նպատակաուղղված է կլիմայի փոփոխության սպառնալիքների գլոբալ կառավարման ամրապնդմանը։ Փարիզյան պայմանագիրը ստորագրած երկրները 197-ն են, վավերացրել են 185-ը։