Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտվել է ըմբշամարտի Մ23 աշխարհի առաջնությունը: Հայաստանն ազատ և հունահռոմեական ոճերում ներկայացրել է 9-ական մարզիկ: Հունահռոմեական ոճի ըմբիշ, գերծանր քաշային Դավիթ Օվասապյանը նվաճել էր բրոնզե մեդալ: 60 կգ քաշային Արմեն Մելիքյանը ճանաչվել էր աշխարհի չեմպիոն:
Այսօր կեսգիշերից հետո հայ մարզիկները ժամանել են Երևան: «Զվարթնոց» օդանավակայանում նրանց դիմավորել են երկրպագուները: