Չինաստանի պետական թանգարանում հայկական ցուցահանդես է բացվել: Միջոցառմանը մասնակցել են Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքի ղեկավարը, Չիտայի հայ համայնքի ներկայացուցիչները, Չինաստանի մի քանի թանգարանի տնօրեններ:
Միջոցառման ընթացքում խոսել են հայ-չինական հարաբերության մասին, նշել, որ ժողովուրդները հաջողությամբ գործակցել են դեռ Մետաքսի ճանապարհի ժամանակաշրջանում: