Forbes ամսագիրը հոդված է հրապարակվել Երևանի մասին, որում մեր մայրաքաղաքը ներկայացվում է որպես «ճանապարհորդության զարդ»:
Հոդվածագիրը Երևանը բնութագրում է որպես ապահով և կենսուրախ քաղաք՝ գրավիչ ճարտարապետությամբ և հարուստ պատմությամբ:
«Վարդագույն քաղաքում» քայլելիս շատ հետաքրքրություններ կարելի է գտնել»,- գրել է հոդվածագիրը:
Նա խորհուրդ է տալիս զբոսանքը սկսել1980 թվականին կառուցված Կասկադ համալիրից, որը միացնում է քաղաքի երկու մասերը և ներկայանում է որպես արվեստների կենտրոն: Հեղինակը խորհուրդ է տալիս այցելել Հանրապետության Հրապարակ և տեսնել «երգող շատրվանները»:
Ռեստորաններից նա առանձնացրել է «Դոլմաման», որը հայտնի է դարձել բազմաթիվ ճանաչված արտասահմանցի հյուրերով, նրանց թվում՝ Բորիս Ելցինը, Հիլարի Քլինթոնը, Ժերար Դեպարդիեն, Մայքլ Քեյնը, Ջորջ Քլունին, Ուելսի արքայազնը, Քանյե Ուեսթը, Խուլիո Իգլեսիասը:
Հոդվածագիրը հիշատակել է «Գինու օրեր» երևանյան փառատոնը, որն այս տարի անցկացվել էր Սարյան փողոցում:
Հեղինակը խորհուրդ է տալիս համտեսել հայկական ճաշատեսակներ՝ ղափամա, լահմաջո, որն անվանում է «հայկական պիցցա», խորոված և գաթա: Նա հիշատակել է նաև Ախթալայում անցկացվող խորովածի փառատոնը: Իսկ մշակութային միջոցառումներից առանձնացվել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնը: