Ամերիկյան Apple ընկերությունը մտադիր է 2.5 միլիարդ դոլար հատկացնել Կալիֆոռնիա նահանգում մատչելի բնակարանների կառուցման ծրագրին, ինչպես նաև՝ օժանդակել բնակիչներին դրանք ձեռքբերելու հարցում։
Ընկերության ղեկավարությունը մտահոգված է Կալիֆոռնիայում բնակարանների գների արագ աճի տեմպով։ Apple-ը մեկ միլիարդ դոլարով կվարկավորի բնակարանների շինարարությունը, նույնքան էլ կներդնի հիփեթեքային ֆոնդում, որից կարող են օգտվել նահանգի կարևոր ծառայությունների աշխատակիցները՝ ուսուցիչները և նախկին զինվորականները։
Եվս 300 միլիոն դոլար կուղղորդվի հողամասերի ձեռքբերմանը, 150 միլիոն՝ Սան Ֆրանցիսկոյի շրջանում բնակարանների կառուցման ծրագրերին, 50 միլիոն էլ կհատկացվի անօթևանների կարիքներին։