2020 թվականի պետբյուջեից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը տրված հատկացումներով հիմնովին կնորոգվի և կվերակռուցվի 8 նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություն: Այդ հաստատություններն են`
1. Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջը
2. Գավառի ակադեմիկոս Ա. Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջը
3. Նոր Գեղիի ակադեմիկոս Գ. Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջը
4. Գորիսի պրոֆեսոր Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջը
5. Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջը
6. Նոյեմբերյանի պետական քոլեջը
7. Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջը
8. Երևանի զարդարվեստի արհեստագործական պետական ուսումնարանը:
Վերանորոգման ծրագրում ընդգրկված մարզային հասատատությունները հիմնականում գյուղատնեսական ուղղվածություն ունեն` հաշվի առնելով նշված ոլորտում աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագետներ պատրաստելու գերակայությունը:
Նախարարությունից հայտնում են, որ նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության ծրագրով ֆինանսական հատկացումները 2020 թվականի պետական բյուջեի նախագծում ավելացել են ուսանողների թվի մոտ 6500-ով ավելանալու պատճառով, ինչպես նաև՝ իրականացվող կապիտալ շինարարության ծավալների աճով:
Հիշեցնենք, որ հաջորդ տարվա բյուջեով նախատեսվում է նաև 22 մարզային հանրակրթական դպրոցների հիմնանորոգում և վերակառուցում: