Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը, ժամը 12:00-ի դրությամբ, բաց է բոլոր տեսակի
տրանսպորտային միջոցների համար։ Այդ մասին հայտում են Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից:
Վրաստանում ՀՀ դեսպանությունից էլ հստակեցնում են, որ ձնամաքրման աշխատանքներից հետո նոյեմբերի 4-ի ժամը 12։00 դրությամբ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածն այժմ բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: