Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի կողմից իրականացվող «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում» ծրագրի շրջանակում Դիլիջանում անցկացվել է «Մարդու իրավունքները զինված ուժերում» խորագրով վերապատրաստման դասընթաց, որին մասնակցել են պաշտպանական գերատեսչության տարբեր ստորաբաժանումների զինծառայողներ:
Տեղական և միջազգային փորձագետների կողմից ներկայացվել են դասախոսություններ զինված ուժերում կանանց իրավունքների պաշտպանության հոգեբանական և իրավական ասպեկտների, կանանց և տղամարդկանց համար հավասար հնարավորությունների ապահովման, ինչպես նաև առաջնորդության և մարդկային կառավարման թեմաներով:
Դասընթացի շրջանակներում դասախոսությամբ հանդես է եկել ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը:
Ծրագիրն իրականացվել է Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2019-2021 թթ. ծրագրի շրջանակում: