Ապրիլյան պատերազմի գործողություններն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքի արդյունքը, կարծում եմ, դրական կլինի: Այդ մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ վստահեցնելով, որ դրանից հետո բոլոր խոսակցությունները և անվստահությունն Ապրիլյան պատերազմի դեպքերի վերաբերյալ կփարատվեն:
«Դրանք եղել են դավադիր գործողություններ հակառակորդի կողմից: Եղել են բազմաթիվ թերացումներ, որոնք վերլուծվել են»,- ասաց նախարարը: