Ես վախենում եմ մի բանից, որ հասարակության մոտ բարձր եկամուտ ստացող մարդու մասին բացասական կարծիք է ձևավորվում՝ անկախ նրանից՝ պետական պաշտոնյա է, թե ոչ, այստեղ հանրության հետ խոսելու կարիք կա: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
«Մինչև պետական ծառայության անցնելը ես մի քանի անգամ ավելի եկամուտ եմ ունեցել, պետական ծառայությունից հետո էլ, վստահ եմ, բարձր եկամուտ եմ ունենալու»,- նշեց նա:
Դավիթ Անանյանն ընդգծեց, որ ՊԵԿ-ում պարգևավճարները նախորդ տարի 5 մլրդ դրամ են կազմել, այս տարի դարձել են 5.8 մլրդ դրամ: