Արդեն այսօրվանից ծրագրեր են մշակվում Հայաստանի բնակչության բնակֆոնդի աճող պահանջարկն ապահովելու ուղղությամբ: Տարեկան կառուցվելու է մոտ 2 միլիոն 200 հազար քառակուսի մետր բնակմակերես, որը բնակչությանը հասանելի է լինելու հիփոթեքային մատչելի վարկերի շնորհիվ: Աննախադեպ ավելացել են նաեւ մարզերում բնակարանային շինարարության թույլտվությունները: