Այն, որ ՀԱՊԿ անդամ երկրները զենք են վաճառում Ադրբեջանին, լուրջ խնդիր է, և Հայաստանի իշխանությունը բարձրաձայնում է այդ մասին համապատասխան շրջանակում, հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:
Երևանում վաղը կմեկնարկի ՀԱՊԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստը, իսկ այսօր կայացել է կազմակերպության գործունեությանը նվիրված կլոր սեղան, որին մասնակցել է նաև Վաղարշակ Հարությունյանը: Նախկին պաշտոնյան հավելել է՝ Հայաստանը կարող է լուծել զենքի վաճառքի խնդիրը: