Իրանը ուրանի հարստացման համար գործարկել է 30 նոր սերնդի ցենտրիֆուգ, այս մասին հայտարարել է ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին: Նրա խոսքով՝ Իսլամական Հանրապետությունում այժմ միջուկային գործարքով նախատեսված 10-ի փոխարեն գործում է 60 ցենտրիֆուգ: Իսկ ուրանի արտադրությունն անցած երկու ամսվա ընթացքում աճել է ավելի քան 10 անգամ: Սալեհին շեշտել է, որ կառավարությունը ստիպված է նման քայլեր ձեռնարկել ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների պատճառով. «Այս քայլը, որ արեցինք այսօր, պետք է իրականացվեր առաջիկա չորս տարիներին, սակայն քաղաքական մարտահրավերը, որ Արևմուտքը նետեց Իրանին, մեր երկրի բարձրաստիճան պաշտոնյաներին ստիպեց կայացնել նման որոշում»: