Թուրք զինվորները Սիրիայում հայտնաբերել են պահեստ, որը պատկանել է քուրդ գրոհայիններին։ Պահեստում եղել է ամերիկյան զինամթերք։ Այն գտնվել է Սիրիայի Ռաս էլ Այն շրջանում, որն օկուպացվել է թուրքական «Խաղաղության ակունք» գործողության ժամանակ։
Բռնագրավված 60 արկղերից յուրաքանչյուրում եղել է 120մմ տրամաչափի ամերիկյան ականանետի երկուական արկ։ Ըստ պայմանավորվածության, ամերիկյան զինուժը, նախքան հեռանալը, պետք է ռազմամթերքն առգրավեր քրդերից։