2019-ին Թբիլիսիի ամանորյա զարդարանքի՝ տոնածառի և լուսավորման սարքավորումների համար ավելի քան 3 մլն լարի (մոտ 1 մլն դոլար) կծախսվի: Այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները:
«Թբիլիսերվիս խմբի» հայտարարած երեք տարբեր մրցույթներում հաղթել է իտալական IDO SRL ընկերությունը, որից Թբիլիսիի քաղաքապետարանը 2018 թվականին արդեն գնել էր 2 մլն լարիի տոնածառի լույսեր և լուսավորման այլ սարքավորումներ:
Վրաստանի մայրաքաղաքի այս տարվա տոնածառը կարժենա 1 մլն 100 հազար լարի, իսկ լուսավորման սարքավորումները և էլեկտրական լամպերը՝ ավելի քան 1,5 մլն լարի:
«Թբիլիսերվիս խումբը» մրցույթ է հայտարարել նաև այլ լուսավորումների և դեկորացիաների անցկացման համար, որոնցից մեկի արժեքը 467 000 լարի է, մյուսինը՝ 477 000 լարի: