Մինչև մայիսի 9-ը՝ Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 75-ամյակի օրը, դեռ բավական ժամանակ կա, և էստոնական կողմն էլ Մոսկվայից դեռ հրավեր չի ստացել տոնակատարություններին մասնակցելու համար, Տալլինն արդեն քննարկում է Էստոնիայի նախագահի՝ Մոսկվա կատարելիք այցի հարցը:
Էստոնիայի արտգործնախարարը խորհուրդ է տվել նախագահ Կերստի Կալյուլայդին մերժել դեռևս չստացված հրավերը: Այս տարի ապրիլին նախագահ Կալյուլայդն այցելել էր Մոսկվա և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտնել էր երկու երկրների փոխգործակցության ու երկխոսության պատրաստակամության մասին: