Միացյալ Նահանգներում դաշնային դատավորը դադարեցրել է Թրամփի որոշումը, որը սահմանափակում է ներգաղթյալների մուտքը ԱՄՆ առանց բժշկական ապահովագրության: The Washington Times-ը հայտնում է, որ ըստ ԱՄՆ շրջանային դատավոր Մայքլ Սայմոնի, «Նախագահ Թրամփի հրամանագիրը խախտում է ԱՄՆ ներգաղթի մասին օրենսդրությունը»: Անցյալ շաբաթ ԱՄՆ-ի յոթ քաղաքացիներ և հասարակական կազմակերպություններ դատական հայց էին ներկայացրել, որում նշվում էր, որ Թրամփի նոր որոշումը սահմանափակում է օրինական միգրանտների մոտ երկու երրորդի մուտքը Միացյալ Նահանգներ: ԱՄՆ դատավորները բազմիցս դադարեցրել են երկիր մուտք գործելու Թրամփի հաստատած սահմանափակումները: