Հոնկոնգի հակակառավարական ցույցերում նկատվում են միմյանց նկատմամբ դաժանության դրսևորումներ: Քաղաքի «Սիթի պլազա» առևտրային կենտրոնում քաղաքական թեմայով վեճի պատճառով տղամարդը դանակով հարձակվել է ընդդիմախոսների վրա, վիրավորել հինգ մարդու, որոնցից երկուսի վիճակը ծանր է: Քաղաքացին կծել է նաև ընդդիմադիր ժողովրդավարական կուսակցության պատգամավորի ականջը: Մինչև ոստիկանության ժամանումը, դեպքի վայրում հավաքվածները դաժան ծեծի են ենթարկել հարձակվողին: