Միկրոձգողականության պայմաններում կենսաբանական ուսումնասիրություններ իրականացնող Space Cargo Unlimited ընկերությունը 12 շիշ գինի կուղարկի Միջազգային տիեզերակայան, հաղորդում է Корреспондент-ը:
Աղբյուրը նշում է, որ գիտնականները փորձում են հասկանալ՝ ինչ ազդեցություն կունենան միկրոձգողականությունը և բարձր ճառագայթումն ալկոհոլի վրա: Դրանք կլինեն առաջին ապակյա շշերը, որոնք կուղարկվեն տիեզերական լաբորատորիա:
«Կարծում ենք, որ այդ նմուշների պահպանումը Միջազգային տիեզերակայանում որոշ ժամանակ անց կարող է դրական ազդեցություն ունենալ գինու մեջ առկա բակտերիաների վրա»,- ընդգծել է Բորդոյի համալսարանի գինու հետազոտական ինստիտուտի տնօրեն Ֆիլիպ Դարիետը: Երկիր վերադարձնելուց հետո գինին կուսումնասիրվի հենց այդ ինստիտուտում: