Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը Ռուսաստանում Արցախի մշտական ներկայացուցչությունում հանդիպել է ռուսաստանյան փորձագիտական և ակադեմիական մի շարք կենտրոնների ղեկավարների և ներկայացուցիչների հետ։
Արցախի արտգործնախարարը ներկայացրել է Ստեփանակերտի արտաքին քաղաքականության առաջնահերթ ուղղությունները, մասնավորապես՝ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկա փուլը։
Նախարարն անդրադարձել է տարածաշրջանային զարգացումներին, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ընդունված բանաձևին և դրա նշանակությանը, ինչպես նաև վերջերս Ստեփանակերտում կայացած Արցախի բարեկամների համաժողովին։
Մասիս Մայիլյանը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցների հարցերին։