Գլխավոր դատախազը նախորդ շաբաթ վճռաբեկ բողոքներ էր ներկայացրել 2008 թ. մարտի 1-ի իրադարձություններից հետո դատապարտված Դավիթ Առաքելյանի, Հովհաննես Ղազարյանի և Արման Շահինյանի դատավճիռների դեմ: Դատախազության կարծիքով՝ այդ գործերով թույլ են տրվել հիմնարար խախտումներ, և ընդունված դատական ակտերը խաթարում են արդարադատության բուն էությունը: Դավիթ Առաքելյանը «Լուրերի» հետ զրույցում պնդել է՝ քրեական գործն ապօրինի էր, իսկ ցուցմունքները եղել են կեղծ: