Կալիֆոռնիայի The Glendale Hilton հյուրանոցում կայացավ գալա ընթրիքն ու «Հայկական Տիեզերք» գորգի աճուրդը: Այն վաճառվել է 30.000 դոլարով: Գնորդի անունն առայժմ չի հրապարակվում: Ամբողջ հասույթն ուղղվելու է Զինվորի տան Հերոսների սրճարանի և ուսումնական կենտրոնի կառուցմանը։ Գորգի ստեղծման աշխատանքներին էին միացել Տիգրան Մանսուրյանը, Ջիվան Գասպարյանը, հայկական ջազի լեգենդ Մալխասը, «Ավորա»-ի մրցանակակիր Թոմ Քաթինան և այլք: