ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված պահեստում այսօր տեղի ունեցած հրդեհի վերաբերյալ․ «Պարզաբանում «Էրեբունի» օդանավակայանում անգարի տանիքի հրդեհի վերաբերյալ։ Շենքը շատ հին է, 2 հարկ, տանիքները ամբողջը փայտե։ Հանձնված է Արմ-Աէրո ՓԲՀ-ին, իրային պահեստ, նախնական տվյալով՝ զորամասին պատկանող ավիացիոն գույք չկա։ Այրված բենզոտարը ևս ՊՆ-ին չի պատկանում»։