Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Մյունխենյան ակումբը պաշտոնապես հայտարարել է մասնագետի հետ պայմանագիրը լուծելու մասին՝ փոխադարձ համաձայնությամբ։
Շաբաթ Բունդեսլիգայի 10-րդ տուրում «Բավարիան» 1:5 հաշվով պարտվել էր «Այնտրախտին»։ Ներկա պահին «կարմիրները» 4-րդն են մրցաշարային աղյուսակում՝ զբաղեցրած 18 միավորով։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բավարիան» հետաքրքրված է Մասիմիլիանո Ալեգրիի ծառայություններով։