Արտակարգ իրավիճակների նախարարությունում աշխատավարձերի բարձրացում նախկինում գրեթե չի եղել, և վերջին բարձրացումը շատ դրական է: Այդ մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
«Հրշեջի աշխատանքը վտանգավոր է, մենք վերջերս էլ մարդ կորցրեցինք, և դա կարող է ամեն օր տեղի ունենալ ցանկացած հրշեջի հետ»,- նշեց նախարարը:
Նրա խոսքով՝ աշխատավարձերի բարձրացումից հետո ԱԻՆ-ում աշխատանքի ընդունվել ցանկացողների թիվն ավելացել է: Նախարարի հավաստմամբ՝ քաղաքացիների ընդունելության ժամանակ 20-ից 15-ը միայն աշխատանքի տեղավորման հարցով են դիմում, և, ըստ նրա, եղել է, որ նրանց խնդրանքը բավարարվել է:
Հարցին՝ հաջորդ տարվա բյուջեով նախատեսվա՞ծ է աշխատավարձերի բարձրացում, Ֆ.Ցոլակյանը բացասական պատասխան տվեց: