Ամերիկյան Southwest Airlines, United Airlines և American Airlines ավիաընկերությունները որոշել են ցուցադրական թռիչքներ անցկացնել թարմացված Boeing 737 MAX-ով նախքան ԱՄՆ-ի դաշնային ավիացիոն վարչությունը պաշտոնական թույլտվություն կտրամադրի: Այս մասին հայտնել են The Wall Street Journal-ի աղբյուրները: Չվերթերը պետք է ապացուցեն ինքնաթիռի անվտանգությունը: Օդանավում կլինեն միայն ավիաընկերության ղեկավարներ, լրագրողներ ու այս մոդելի հնարավոր պատվիրատուներ: Նրանք պետք է հաստատեն, որ օդանավի բոլոր համակարգերը նորմալ են գործում: Boeing 737 MAX-ը կանոնավոր թռիչքների կվերադառնա բոլոր թեստերի ավարտից մեկ ամիս անց: Այս մոդելի ինքնաթիռների թռիչքներն ամբողջ աշխարհում դադարեցվեցին՝ Ինդոնեզիայում 2018 թ. հոկտեմբերին և Եթովպիայում՝ 2019-ի մարտին աղետներից հետո, որոնց ժամանակ մահացավ 346 մարդ: