Airbnb ընկերությունն արգելել է բնակարանները վարձակալության տալ խնջույքների համար: Այս խիստ որոշման պատճառը Կալիֆոռնիայում հինգ մարդու սպանությունն է վարձակալած տանը: Հոկտեմբերի 31-ին Սան Ֆրանցիսկոյի մերձակայքում գտնվող Օրինդա քաղաքում վարձակալած տանը կրակոցներից սպանվել էր երեք մարդ, ևս երկուսը ավելի ուշ մահացել էին հիվանդանոցում: Ենթադրվում է, որ այս համակարգով տունը վարձակալել էր հյուրերի փոքր խումբ, որն Instagram-ում սկսել էր գովազդել որպես Հելոուինի անցկացման վայր: Ավելի քան 100 մարդ էր արձագանքել գովազդին, մինչդեռ տանտերը երեկույթներ անցկացնելու թույլտվություն չէր տվել: