Ամերիկացի երգչուհի Ստեֆանի Ջոան Անջելինա Ջերմանոտան, նույն ինքը Լեդի Գագան, գլխավոր դերը ստացավ բրիտանացի ռեժիսոր Ռիդլի Սքոթի նոր ֆիլմում, որը պատմում է նորաձևության Գուչի տոհմի մասին։
Լեդի Գագան կմարմնավորի Պատրիցիա Ռեջիանիին, հայտնի ֆիրմայի կրեատիվ տնօրեն Մաուրիցիո Գուչիի նախկին կնոջը։ Վերջինս 1995 թվականին դատապարտվել էր ամուսնու սպանությունը կազմակերպելու համար, սակայն 2016-ին լավ վարքի պատճառով ազատ էր արձակվել։
Ֆիլմի սցենարը գրվել է Սառա Գեյ Ֆորդենի «Գուչիի տոհմը․ սպանության, խելահեղության, գլամուրի և ժլատության սկանդալային պատմությունը» գրքի հիման վրա։