ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր նախագահության առաջին օրվանից անթաքույց ատելություն է ունեցել Ուկրաինայի նկատմամբ: Այս մասին գրում The Washington Post պարբերականը՝ հղում անելով Սպիտակ տան ղեկավարի վարչակազմի նախկին և գործող ծառայակիցների հետ զրույցներին:
Ըստ ամերիկյան պարբերականի տեղեկությունների՝ նման բացասական վերաբերմունքի պատճառը Թրամփի կասկածներն են՝ համաձայն որոնց Ուկրաինան մշտապես ջերմ հարաբերություններ է ունեցել Դեմոկրատական կուսակցության և մասնավորապես նախագահական ընտրություններում իր մրցակից Հիլարի Քլինթոնի հետ:
«Նա ուղղակի ատում էր Ուկրաինան»,- թերթին պատմել է Թրամփի հետ անմիջական շփում ունեցած անձանցից մեկը:
Նշվում է, որ այս տարվա մայիսին Թրամփը հրաժարվել էր աջակցություն տրամադրել Ուկրաինայի նոր իշխանությանը՝ հավաստիացնելով, որ ժամանակին այդ երկիրը «փորձում էր ոչնչացնել իրեն»: