Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունը:
Այսօր պայքարի մեջ մտավ նաև Հայաստանը ներկայացնող 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը։ Հայ ըմբիշը բրոնզե մեդալի համար պայքարում հաղթեց Ղազախստանի ներկայացուցիչ Մանսուր Շադուկաևին և նվաճեց մեր թիմի առաջին մեդալը։
Ցավոք, 55 կգ քաշային կարգում Նորայր Հախոյանը բրոնզե մեդալի համար պայքարում զիջեց ադրբեջանցի մրցակցին։