Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթանում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունը։
60 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Արմեն Մելիքյանը եզրափակիչում առավելության է հասել Ղրղզստանի ներկայացուցիչ Ժոլաման Շարշենբեկովի նկատմամբ և դարձել աշխարհի երիտասարդական չեմպիոն։
Գոտեմարտի գրեթե ամբողջ ընթացքում Մելիքյանը վնասվածքով է եղել և հաճախ նրան օգնություն են ցուցաբերել։ Չնայած վնասվածքին՝ հայ ըմբիշը կարողացել է հաղթել մրցակցին։