Նյու Յորքի «Մեդիսոն Սքուեր Գարդեն» արենայում կայացել է խառը մենամարտերի UFC 244 մրցաշարը, որին ներկա է եղել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Միջին քաշային կարգում ոչ մի պարտություն չկրած 21-ամյա հայազգի Էդմեն Շահբազյանն այս անգամ էլ փայլուն է գործել ու առաջին ռաունդում նոկաուտի ենթարկել ամերիկացի Բրեդ Տավարեսին. հատկանշական է, որ 31-ամյա Տավարեսը մինչև այս պարտություն չէր կրել նոկաուտով:
Էդմեն Շահբազյանը ռինգ էր դուրս եկել «Արցախ» կատարման հնչյունների տակ՝ ձեռքում պահելով Հայաստանի և ԱՄՆ-ի դրոշները: