«ԶՈւ-երին սնունդ մատակարարող ընկերությունները իրենց ծառայությունը մատուցում են մեկ անձի համար 3 անգամյա սնումը 3000 դրամ հաշվարկով։ Եթե տվյալ զորամասի ճաշարանը իր գույքային բազայով և պայմաններով կապիտալ վերանորոգվում է, ապա դրան գումարվում է ևս 600 դրամ։ Մնացած թվերը, որ շրջանառվում են չեն համապատասխանում իրականությանը։ Ոմանք կամ չիմանալով են դա անում, կամ միտումնավոր, ինչն անթույլատրելի է»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։