Սիրիայի հյուսիսում մեկնարկել է ռուս-թուրքական պարեկային խմբերի առաջին ծառայությունը: Երկու կողմերի զինվորական խմբերի առաջին հանդիպումը կայացել է նախօրեին՝ Ալ-Դարբասիա սահմանային անցակետում:
ՌԴ ՊՆ տեղեկության համաձայն՝ առաջին համատեղ հերթապահությանը ռուսական կողմից մասնակցել են ռազմական ոստիկանության ստորաբաժանումներն իրենց զրահամեքենաներով:
Նորաստեղծ պարեկային ստորաբաժանման թուրքական անձնակազմը Սիրիայի տարածքում անցկացրել է մոտ չորս ժամ, որից հետո վերադարձել է Թուրքիա: Թուրքական կողմի հավաստմամբ՝ համատեղ պարեկային խմբերը հսկելու են Ալ-Դարբասիայից մինչև քրդաբնակ Կամիշլի քաղաքն ընկած սահմանային գոտին, որի ընդհանուր երկարությունը 110, իսկ խորությունը 10 կիլոմետր է: