Թուրք-սիրիական սահմանի մոտ գտնվող Թել Աբյադ քաղաքի շուկայում հուժկու պայթյուն է որոտացել: Ահաբեկչության հետևանքով մահացել է առնվազն 19 մարդ: Եվս 30 հոգի ստացել է մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ:
Reuters-ի տեղեկացմամբ՝ զոհերի ու վիրավորների մեջ կան թե՛ թուրքամետ գրոհայիններ, թե՛ խաղաղ բնակիչներ: Սիրիայում Թուրքիայի ռազմագործողությունների մեկնարկից ի վեր՝ հենց այս քաղաքում են ընթանում թեժ մարտերը: