Jornal de Negócios պարբերականի տեղեկացմամբ՝ Պորտուգալիան օֆշորներում ունեցած միջոցների ծավալով Եվրամիության երրորդ պետությունն է : 2001-2016 թվականներին պորտուգալացիներն օֆշորային գոտի են դուրս բերել մոտ 50 միլիարդ եվրո: Այս մասին հայտնի է դարձել եվրոպական հանձնախմբի անցկացրած հետազոտության արդյունքում: Հաղորդվում է նաև, որ Պորտուգալիային գերազանցում են Կիպրոսն ու Մալթան:
Օֆշորներ տեղափոխվելը հաճախ կապված է լինում հարկերից խուսափելու փորձերի հետ: Բայց Պորտուգալիայի և մյուս երկրների պարագայում, երբ ԵՄ-ից ստացվում է ֆինանսական օժանդակություն, առաջին պլան են գալիս տնտեսական անկայունությունն ու եկամուտները պաշտպանելու՝ մարդկանց ցանկությունը: