Բաթումում ընթացող Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության վերջին՝ 9-րդ տուրում, Հայաստանի տղամարդկանց ընտրանին կխաղա Հունաստանի, իսկ կանայք՝ Ադրբեջանի դեմ:
Վերջին տուրից առաջ կանայք 11 միավորով մրցաշարային աղյուսակում 4-րդն են: Առաջատարը 14 միավորով Ռուսաստանն է:
Տղամարդկանց ընտրանին 11 միավորով ևս 4-րդն է: 13-ական միավորով առաջատարները Ուկրաինան և Ռուսաստանն են: