ԱՄՆ Թեքսասի նախկին կոնգրեսական Բեթո Օ' Ռուրքը դադարեցնում է 2020 թվականին ԱՄՆ նախագահի պաշտոնին դեմոկրատակների կողմից առաջադրվելու իր թեկնածությունը:
Ընտրապայքարը դադարեցնելու մասին Բեթո Օ' Ռուրքը թվիթերյան իր էջում գրել է. «Մեր քարոզարշավի ժամանակ մենք մշտապես ամեն ինչ հստակ ենք տեսել, խոսել ենք անկեղծ և գործել ենք վճռական»:
Նախկին կոնգրեսականն, ի դեպ, բազմիցս քննադատել է երկրի նախագահ Դոնալդ Թրամփին ու նրա վարած քաղաքականությունը:
Ի պատասխան՝ ԱՄՆ նախագահն արձագանքել է Բեթո Օ' Ռուրքի ընտրապայքարը դադարեցնելու որոշմանը:
Սպիտակ տան ղեկավարը ծաղրել է իր քաղաքական մրցակից Օ' Ռուրքին՝ հայտարարելով, որ «նա հեռանում է շան նման»: