Պաշտոնական Կիևը վրդովված է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ներգաղթյալների մասին հայտարարությունից: Ուկրաինայում Ֆրանսիայի դեսպանը կանչվել է երկրի արտգործնախարարություն՝ բացատրություններ տալու:
Ամեն ինչ սկսվել է նրանից, որ Մակրոնը հարցազրույցի ժամանակ հայտնել է անօրինական միգրացիայի դեմ պայքար մղելու մտադրության մասին՝ նշելով, որ Ֆրանսիան «ուկրաինական կամ բուլղարական անօրինական ցանցերի փոխարեն նախընտրում է Գվինեայի ու Կոտ դ’Իվուարի օրինական ներգաղթյալներին»:
Որոշ լրատվամիջոցներ, սակայն, Մակրոնի ասածը թարգմանել են որպես «ուկրաինական հանցախմբեր», ինչն էլ վրդովվեցրել էր Ուկրաինայի իշխանություններին:
Արտգործնախարարություն կանչված ֆրանսիացի դիվանագետը հայտնել է, որ Ֆրանսիայում օրինական ճամփորդող ուկրաինացիներից Փարիզը որևէ պահանջ չունի: