Հոնկոնգում հակակառավարական բողոքի ակցիաները նոր թափ են ստանում: Հազարավոր ցուցարարներին ցրելու համար իրավապահ մարմինները ջրաշիթ ու արցունքաբեր գազ են օգտագործել: Ակտիվիստները փողոց են դուրս եկել հիմնականում սև հագուստով ու դիմակներով:
Հիշեցնենք, որ Հոնկոնգում հակակառավարական ցույցերը շարունակվում են մի քանի ամիս: Ակտիվիստները բողոքում են, այսպես կոչված, արտահանձնման օրենքի դեմ, որի համաձայն՝ Հոնկոնգի իշխանությունները Չինաստանի կառավարությանը պետք է հանձնեն այն կասկածյալներին կամ մեղավորներին, որոնց դեմ դատական գործ է հարուցված:
Զանգվածային ցույցերի արդյունքում օրինագիծը կասեցվել է: