Նորահայտ հայ մոդել Արմինե Հարությունյանն այս անգամ մասնակցել է Թբիլիսիում անցկացված Mercedes Benz Fashion Week 2019-ին։ Վրաստանի մայրաքաղաքում նա պոդիում է բարձրացել Delmod նորաձեւության բուտիկի ցուցադրության ժամանակ, իսկ նրա լուսանկարն առաջինն է՝ միջոցառմանը նվիրված Vogue France ամսագրի մեջ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերին Արմինեն մասնակցել էր Միլանում կայացած Gucci ապրանքանիշի ցուցադրությանը։