Բուդապեշտում ընթանում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունը։
Հայաստանի ներկայացուցիչ Արմեն Մելիքյանը (60 կգ) կիսաեզրափակչում հաղթելով հունգարացի Կրիստիան Կեշկեմետիին, վաղը պայքարի դուրս կգա ոսկե մեդալի համար։
Եզրափակիչ գոտեմարտում հայ ըմբիշը ուժերը կչափի Ղրղզստանի ներկայացուցիչ Ժոլաման Շարշենբեկովի հետ։
Հիշեցնենք, որ Արմեն Մելիքյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 8։0 հաշվով հաղթել է բուլղարացի Մարտին Վելևին, իսկ քառորդ եզրափակչում Իրանը ներկայացնող Մեհդի Մոհսենիի նկատմամբ առավելության էր հասել 4։0 հաշվով։