Իսրայելի ռազմաօդային ուժերը հրթիռակոծել են Գազայի հատվածը, որի հետևանքով մահացել է մեկ պաղեստինցի, ևս երկուսը վիրավորվել են: Այս մասին տեղեկությունը հաղորդել են Պաղեստինի իշխանությունները:
Պաղեստինի լրատվամիջոցների հավաստմամբ՝ օդային հարձակումների թիրախում են հայտնվել «Համաս» խմբավորման ուսումնավարժական որոշ օբյեկտներ ու պահակակետեր:
Պաշտոնական Թել Ավիվի պնդմամբ՝ օդային հարձակումը եղել է Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ 10 հրթիռի արձակման պատասխան քայլը: