Չնայած Սիրիայի հարցում Անկարայի հետ համաձայնությանը՝ Արևմուտքում՝ եվրոպական երկրներում ու ԱՄՆ-ում, չեն դադարում ՆԱՏՕ-ի կազմից Անկարային դուրս թողնելու փորձերը:
Այս հարցում առանձնակի ոգևորությամբ են հանդես գալիս Գերմանիայում: Գերմանացիների մեծամասնությունը կողմ են Թուրքիային հյուսիսատլանտյան դաշինքից հեռացնելու գաղափարին, ինչը պաշտպանում են երկրի շատ քաղաքական գործիչներ՝ գրում է գերմանական DW պարբերականը:
Սիրիայի հյուսիսում ռազմական գործողությունները լուրջ հարված են հասցրել ՆԱՏՕ-ում Անկարայի դիրքերին ու դաշինքի անդամ երկրների հետ հարաբերություններին: