Նոյեմբերի 2-ին Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանն անցկացրել է կադրային ընդունելություն, որին մասնակցել են ՊԲ-ում ծառայություն իրականացնող և առաջխաղացման ներկայացված մի խումբ սպաներ:
Ընդունելության ժամանակ բանակի հրամանատարը հետաքրքրվել է նրանց կենսագրականով, շնորհավորել ավելի բարձր պաշտոններում նշանակվելու կապակցությամբ՝ համոզմունք հայտնելով, որ նոր պաշտոններում ևս վերջիններս իրենց կդրսևորեն լավագույն կողմերով:
Նշենք նաև, որ ընդունելության ժամանակ, ս.թ. սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը ՊԲ-ում անցկացված ռազմավարական զորավարժությունների ընթացքում ցուցաբերած բարձր արդյունքների համար, նախարարի հրամանով մի խումբ սպաների շնորհվել է արտահերթ զինվորական կոչում:
Այս մասին հաղորդվում է ԱՀ ՊՆ պաշտոնական կայքում: