Ռուսական «Metro» պարբերականը պատմել է հայկական «Հովեր» երգչախմբի կատարող Անի Հովակի մասին, որը աղբից ժամանակակից արվեստի գործեր է ստեղծում:
«Կարևոր չէ, թե ինչ գործիքներ եմ ես կիրառում, գլխավորը՝ զգացմունքները և տրամադրությունը փոխանցես: Օգտագործում եմ աղբը, որը բնությունը չի կարող վերամշակել. դրանով օգնում եմ նաև էկոլոգիային՝ այդ աղբին հաղորդելով նոր կյանք»,- պատմել է 30-ամյա երգչուհին պարբերականին:
Հոդվածում նշվում է, որ Անին գաղտնի խորհրդով բազմաթիվ աշխատանքներ ունի. դրանց միջոցով երիտասարդ հայուհին փորձում է «ինչ-որ կարևոր միտք հաղորդել մարդկանց»: